Եվրահանձնաժողովը պետք է ՈՒկրաինայի ֆինանսավորման այլ միջոցներ գտնի՝ Х սոցցանցում գրել է Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը։ «Մեր գանձարանը դատարկ է, և մեր ունեցած յուրաքանչյուր կրոն մենք պետք է ուղղենք մեր քաղաքացիների կարիքներին»,- նշել է Բաբիչը։ Ավելի վաղ Եվրամիությունը որոշել էր անժամկետ սառեցնել ռուսական ակտիվները։               
 

Նշեց արտահանման խոշոր ոլորտները

Նշեց արտահանման  խոշոր ոլորտները
06.03.2015 | 12:04

Էկոնոմիկայի նախարար ԿԱՐԵՆ ՃՇՄԱՐԻՏՅԱՆԸ կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ներկայացրեց «Շահութահարկի մասին» և «Շրջանառության հարկի մասին» օրենքների փոփոխությունների դրական ազդեցության վերաբերյալ իր տեսլականը։ Այն, ինչ խոսեց նախարարը, վերաբերում էր գալիքին, այսինքն՝ ապագային։ Սակայն մեզ հետաքրքրում էին այս պահի իրողությունները, մասնավորապես, ո՞ր ընկերությունն է, որ արտահանման շուկայում առաջատար դիրք ունի, և ի՞նչ ապրանք ենք շատ արտահանում։ «Հիմնականում արտահանման մեծ մասը կազմում է մետաղական արտադրանքը։ Դուք շատ լավ գիտեք. դա պղնձի կոնցենտրատն է և վերամշակված մոլիբդենը։ Բացի դրանից, զգալի ծավալ է կազմում ակցիզային ապրանքների արտահանումը, մասնավորապես կոնյակը, այժմ արդեն դրան գումարվել են գինիները։ Սննդի վերամշակման ոլորտում և գյուղատնտեսությունում ևս արտահանման ծավալները մեծ են»,- պատասխանելով մեր հարցին՝ մանրամասնեց Կարեն Ճշմարիտյանը։ Արդյոք արտահանման ծավալները մեծացե՞լ են ԵԱՏՄ-ին անդամակցելուց հետո, և ընդհանրապես, սկսած հունվարի 1-ից ի՞նչ դրական փոփոխություն կա արտահանման ոլորտում։ «Դեռևս վիճակագրություն այդ ուղղությամբ չունենք»,- կարճ և կոնկրետ ասաց նախարարը։ Եթե նկատենք, որ ընդամենը երկու ամիս է անցել ԵԱՏՄ-ին անդամակցելուց, ապա թերևս բնական է վիճակագրության բացակայությունը։ Սակայն հուսանք, որ գոնե առաջին եռամսյակից հետո, այս շուկայի շարժը պետք է զգացվի վիճակագրությունում։

Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1277

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ